Այն բանից հետո, երբ թուրքական ընկերությունը սպառնաց աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսին նրա դեմ դատական գործ սկսել` պայմանագիրը չեղյալ հայտարարելու կապակցությամբ և որպես փոխհատուցում պահանջել 35-40 միլիոն դոլար, երգչուհին ներողություն է խնդրել Cratos Premium հյուրանոցի տնօրինությունից: Այս մասին է գրում թուրքական Milliyet օրաթերթը` վկայակոչելով բրիտանական մամուլը:
Բացի այդ, ինչպես տեղեկացնում է թուրքական պարբերականը, Լոպեսի կայքէջից հանվել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում ծրագրված համերգի չեղյալ հայտարարման հետ կապված հայտարարությունը:
«Ջենիֆեր Լոպեսը երբեք չի աջակցի այն պետությանը կամ վարչակարգին, որը կոպտորեն խախտում է մարդու իրավունքները: Կիպրոսի առնչությամբ արված որոշ ուսումնասիրություններից հետո Լոպեսն իր խորհրդականների հետ որոշել է չեղյալ հայտարարել այցելությունը»,- նշվում էր երգչուհու կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Cratos Premium հյուրանոցի սեփականատեր Boz Grup («Բոզ Գրուփ») ընկերությունը հայտարարել էր, որ եթե Ջենիֆեր Լոպեսը չկատարի պայմանագրով ստանձնած պարտավորությունները, ապա թուրքական Boz Grup («Բոզ Գրուփ») ընկերությունը հայց կներկայացնի երգչուհու դեմ` նրանից պահանջելով վճարել 35-40 միլիոն ԱՄՆ դոլարի փոխհատուցում:
Հիշեցնենք նաև, որ թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով կիպրական մամուլը, հայտնում են, որ Լոպեսի ծրագրված համերգը չեղյալ էր հայտարարվել հայամետ և հունամետ հայացքներով հայտնի ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդեսի ջանքերով:Tuesday, July 13, 2010
Ըստ թուրքերի` Լոպեսը ներողություն է խնդրել
Այն բանից հետո, երբ թուրքական ընկերությունը սպառնաց աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսին նրա դեմ դատական գործ սկսել` պայմանագիրը չեղյալ հայտարարելու կապակցությամբ և որպես փոխհատուցում պահանջել 35-40 միլիոն դոլար, երգչուհին ներողություն է խնդրել Cratos Premium հյուրանոցի տնօրինությունից: Այս մասին է գրում թուրքական Milliyet օրաթերթը` վկայակոչելով բրիտանական մամուլը:
Բացի այդ, ինչպես տեղեկացնում է թուրքական պարբերականը, Լոպեսի կայքէջից հանվել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում ծրագրված համերգի չեղյալ հայտարարման հետ կապված հայտարարությունը:
«Ջենիֆեր Լոպեսը երբեք չի աջակցի այն պետությանը կամ վարչակարգին, որը կոպտորեն խախտում է մարդու իրավունքները: Կիպրոսի առնչությամբ արված որոշ ուսումնասիրություններից հետո Լոպեսն իր խորհրդականների հետ որոշել է չեղյալ հայտարարել այցելությունը»,- նշվում էր երգչուհու կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Cratos Premium հյուրանոցի սեփականատեր Boz Grup («Բոզ Գրուփ») ընկերությունը հայտարարել էր, որ եթե Ջենիֆեր Լոպեսը չկատարի պայմանագրով ստանձնած պարտավորությունները, ապա թուրքական Boz Grup («Բոզ Գրուփ») ընկերությունը հայց կներկայացնի երգչուհու դեմ` նրանից պահանջելով վճարել 35-40 միլիոն ԱՄՆ դոլարի փոխհատուցում:
Հիշեցնենք նաև, որ թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով կիպրական մամուլը, հայտնում են, որ Լոպեսի ծրագրված համերգը չեղյալ էր հայտարարվել հայամետ և հունամետ հայացքներով հայտնի ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդեսի ջանքերով:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment