Thursday, July 1, 2010

ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ ԽՈՍԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱՍԻՍՏԱԿԱՆ ՊԱՀՎԱԾՔԻՑ

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Ժառանգություն խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունը հանդուրժողականության եւ ոչ-խտրականության վերաբերյալ ԵԱՀԿ բարձր մակարդակի կոնֆերանսում Երախտագիտություն հայտնելով նիստի նախագահողին, հիմնական զեկուցողներին ու նախորդ բանախոսներին` մեր քննարկման առարկան ուրվագծելու եւ մշակութային ժառանգության հայեցակարգը զարգացնելու համար` թույլ տվեք հայտարարությանս մեջ կենտրոնանալ հայկական քրիստոնեական համայնքների ու աշխարհասփյուռ հոգեւոր-մշակութային ժառանգության` նրանց հասու լինելու հարցերի վրա: Թեպետ մեծաթիվ մուսուլմանական երկրներում հայկական քրիստոնեական համայնքների իրավունքները լիարժեք պաշտպանված են, իրավիճակը մտահոգիչ է մեր հարեւան երկու ԵԱՀԿ մասնակից պետություններում: Այնտեղ հայկական ինքությունը եւ մշակութայի ժառանգությունը շարունակաբար ենթարկվել են խտրական ու անհանդուրժող վերաբերմունքի եւ արարքների` սպառնալիքներ, հարձակումներ, կոտորածներ, վանդալիզմ, սրբավայրերի, գերեզմանների եւ հուշակոթողների անարգում եւ ոչնչացում: 1915թ. Հայոց ցեղասպանությունից ի վեր Թուրքիայում հազարավոր հայկական պատմական եկեղեցիներ, վանքեր եւ այլ կրոնական ու աշխարհիկ գանձակոթողներ կամ ամբողջովին վերացվել են, կամ այն աստիճան են վնասվել, որ հայտնվել են անհետացման անմիջական վտանգի տակ: Պատմության վերախմբագրման եւ Ցեղասպանության մերժման քաղաքականությունները, որոնք զուգորդված են պաշտոնական քաղաքական գծին հակադրվող որեւէ կարծիքի հանդեպ անհանդուրժողականությունը ուժգնացնող իրավական դրույթներով, նպաստել են ատելության հողի վրա հարձակումների աճին, ինչին զոհ գնաց ականավոր լրագրող եւ Թուրքիայի ծլարձակող քաղաքացիական հասարակության նվիրյալ անդամ Հրանտ Դինքը: Պաշտոնական հայտարարությունները, որոնցով փորձում են քաղաքական նկատառումներով կապիտալ վաստակել միգրանտների վիճակի հաշվին ու կապված չեն աշխատանքայի իրավունքների կամ կարգավորումների հետ, եւ որոնց թիրախը որոշակի ազգության ներկայացուցիչներն են, հետագայում միայն սնուցում են հասարակության մեջ խտրական վերաբերմունքը` կաշկանդելով հիմնարար ազատություններից համապատասխան փոքրամասնության ազատորեն օգտվելը: Այդպիսի համատեքստում հայ փոքրամասնությունը չի կարող դրսեւորել իր քրիստոնեական կամ ազգային ինքնությունը: Թեպետ Թուրքիայի կառավարությունը եւ որոշ տեղական իշխանություններ միջոցներ են ձեռնարկել Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցին ու հայկական մշակութային ժառանգության որոշ այլ արժեքներ վերակառուցելու ուղղությամբ, հայկական համայնքը տակավին զրկված է դրանցից շատերում կրոնական արարողություններ անցկացնելու իրավունքից. նրան ՙմեծահոգաբար՚ թույլատրված է Ախթամարի եեղեցում տարեկան մեկ անգամ պատարագ մատուցելը: Ադրբեջանում հայատյացության (Արմենոֆոբիա) երեւութը շարունակաբար ուժգնացվել է ատելության սերմանման ու ռազմատենչ չմեղմացող ելույթներով եւ հռետորաբանությամբ: Հընթացս երկրից հայկական հետքը ջնջելու պետականորեն կազմակերպված արշավին` դա հանգեցրել է Նախիջեւանի Ջուղա քաղաքում յոթհարյուրամյա հնագույն գերեզմանոցի ոչնչացմանը, հայկական կրոնական հուշարձանների սեփականացմանն ու անարգմանը: Այդպիսի քաղաքականությունը հասցրել է հայկական փոքրամասնության հիմնարար իրավունքների եւ արտահայտվելու, խղճի ու դավանանքի ազատության, իսկ ամենակարեւորը` ազգային ինքնության պահպանման իրավունքի կոպտագույն խախտմանը: Այս բոլոր խտրական արարքները պատշաճ կարգով արձանագրվել են ՄԱԿ-ի եւ Եվրոպայի Խորհրդի դիտազննման մեխանիզմներով` չնայած դեռեւս մնում են չլուծված: Ակնհայտորեն, նույնիսկ այն փոքրաթիվ հայրերը, ովքեր մնացել են Ադրբեջանում, չեն կարող ցուցադրել իրենց ինքնությունը կամ չեն կարող պաշտպանված լինել այնպիսի մթնոլորտում, երբ անգամ պատմական փաստերի ու իրադարձությունների վերաբերյալ պաշտոնականից տարբերվող տեսակետ հայտնող ադրբեջանցիներն են ենթարկվում քրեական պատասխանավության: Այս համատեքստում մենք հանդես ենք գալիս հետեւյալ առաջարկներով. - երաշխավորել փոքրամասնական համայնքների ազգային եւ քրիստոնեական ինքնությունների լիարժեք դրսեւորումը` զերծ հարձակման կամ հետապնդման թիրախ լինելու վախերից, - վերացնել մարդու հիմնարար իրավունքների լիարժեք իրացմանը խոչընդոտող իրավական հոդվածներն ու դրույթները օրենսդրության մեջ, - հայկական մշակութային ժառանգությունը հասու դարձնել հայ փոքրամասանությանը եւ ողջ հայ ժողովրդին, - միջոցներ ձեռնարկել հասարակության մեջ տարածվող հակահայկական հիստերիան կանգնեցնելու ուղղությամբ, - հարգել եւ ամբողջությամբ կատարել այն միջազգային պարտավորություններն ու հանձնառությունները, որոնք երկրները ստանձնել են Եվրոպական մշակութային կոնվենցիայի եւ Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության կոնվենցիայի շրջանակնեում, եւ հատկապես այն դրույթները, որոնք վերաբերում են համաեվրոպական ու համաշխարհային մշակութային ժառանգության մասը կազմող հայկական մշակութային հուշարձաններին, - բարեխղճորեն իրականացնել նրանց յուրիսդիկցայի ներքո գտնվող հայկական մշակութային ժառանգության համալիր եւ ամբողջական հաշվառում, եւ դրա հիման վրա մշակել հայկական հնագույն եւ միջնադարյան մայրաքաղաքների, եկեղեցինեի, ամրոցների, գերեզմանոցների եւ այլ գանձակոթողների առաջնահերթ վերականգնման ռազմավարություն, - անկախ փորձագիտական առաքելություն ուղարկել տարածաշրջան` այնտեղ հայկական մշակութային ժառանգության ներկա վիճակի գնահատման, եւ մասնավորապես` Նախիջեւանում ու այլուր վանդալիզմի փաստերի փաստաթղթավորման նպատակով, որոնց մասին արդեն իսկ զեկուցել է հայկական կողմը: «Լրագիր» 1-7-2010

No comments: