Tert.am. 1-7-2010- «Լևոն Տեր-Պետրոսյանը հեռատես էր, քանի որ մոտ էր կանգնած ղարաբաղյան կոնֆլիկտին։ Ցավոք, նրա ասածներն այսօր իրականություն են դառնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով 2008թ. առաջին նախագահի արած այն հայտարարությանը, թե «Ղարաբաղը ծախված-պրծած է»։
Այնուհետև Հովհաննիսյանը հավելեց, որ դուրս գալով կուսակցական շրջանակներից՝ ինքը խոսում է որպես ազնիվ մարդ, ով ղարաբաղյան հիմնախնդրում այսօր լուրջ վտանգ է տեսնում. «Ցավով եմ արձանագրում, որ այս վիճակին ենք հասել»։
«Սերժ Սարգսյանը մարտի 1-ի և կեղծված ընտրությունների գնով դարձավ նախագահ։ Այն, որ միջազգային հանրությունը աչք փակեց դրա վրա, հենց այնպես չէր։ Հիմա արդեն միջազգային հանրությունը կամաց-կամաց ստանում է այն, ինչ ակնկալում էր»,- նշեց բանախոսը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանի գործն ու խոսքը միմյանց չեն համընկում։
Նա նկատեց՝ ԼՂՀ անկախությանը հասնելու համար պետք է կոնկրետ քայլեր արվեն, որոնք այսօր չեն արվում. «Ոչ թե պետք է ճկուն տղա լինել ու գնալ զիջումների, այլ պետք է ընկալվել որպես լուրջ երկրի նախագահ»։
Հովհաննիսյանը նաև նշեց, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի Ղարաբաղի հարցը Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հայտարարության համաձայն չլուծվի՝ ցավով արձանագրելով, որ այդ երկրները Հայաստանին արդեն ագրեսոր են անվանում և կոչ անում զորքերը դուրս բերել տարածքներից։ «Այսօր հայտարարում են՝ վաղը կպահանջեն։ Մի տարի անցավ, սահմանը միջանցք դարձրին, տարածքներն էլ՝ օկուպացված տարածքներ»։
Հովհաննիսյանը Հայաստանի նախկին և ներկա ղեկավարությանը մեղադրեց կատարվածի համար՝ նշելով. «Ռոբերտը ձգեց-ձգեց, վերջում պրոբլեմները Սերժի գլխին լցրեց»։Thursday, July 1, 2010
Ոչ թե պետք է ճկուն տղա լինել, այլ ընկալվել որպես լուրջ երկրի նախագահ.Հովհաննես Հովհաննիսյան
Tert.am. 1-7-2010- «Լևոն Տեր-Պետրոսյանը հեռատես էր, քանի որ մոտ էր կանգնած ղարաբաղյան կոնֆլիկտին։ Ցավոք, նրա ասածներն այսօր իրականություն են դառնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով 2008թ. առաջին նախագահի արած այն հայտարարությանը, թե «Ղարաբաղը ծախված-պրծած է»։
Այնուհետև Հովհաննիսյանը հավելեց, որ դուրս գալով կուսակցական շրջանակներից՝ ինքը խոսում է որպես ազնիվ մարդ, ով ղարաբաղյան հիմնախնդրում այսօր լուրջ վտանգ է տեսնում. «Ցավով եմ արձանագրում, որ այս վիճակին ենք հասել»։
«Սերժ Սարգսյանը մարտի 1-ի և կեղծված ընտրությունների գնով դարձավ նախագահ։ Այն, որ միջազգային հանրությունը աչք փակեց դրա վրա, հենց այնպես չէր։ Հիմա արդեն միջազգային հանրությունը կամաց-կամաց ստանում է այն, ինչ ակնկալում էր»,- նշեց բանախոսը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանի գործն ու խոսքը միմյանց չեն համընկում։
Նա նկատեց՝ ԼՂՀ անկախությանը հասնելու համար պետք է կոնկրետ քայլեր արվեն, որոնք այսօր չեն արվում. «Ոչ թե պետք է ճկուն տղա լինել ու գնալ զիջումների, այլ պետք է ընկալվել որպես լուրջ երկրի նախագահ»։
Հովհաննիսյանը նաև նշեց, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի Ղարաբաղի հարցը Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հայտարարության համաձայն չլուծվի՝ ցավով արձանագրելով, որ այդ երկրները Հայաստանին արդեն ագրեսոր են անվանում և կոչ անում զորքերը դուրս բերել տարածքներից։ «Այսօր հայտարարում են՝ վաղը կպահանջեն։ Մի տարի անցավ, սահմանը միջանցք դարձրին, տարածքներն էլ՝ օկուպացված տարածքներ»։
Հովհաննիսյանը Հայաստանի նախկին և ներկա ղեկավարությանը մեղադրեց կատարվածի համար՝ նշելով. «Ռոբերտը ձգեց-ձգեց, վերջում պրոբլեմները Սերժի գլխին լցրեց»։
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment