Haynews.am. 13-7-2010- «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր, պոլսահայ հասարակական գործիչ Հրանտ Դինքի սպանության գործով կայացել են հերթական դատական լսումները: Ինչպես փոխանցում են թուրքական լրատվամիջոցները, գործով անցնող 20 կասկածյալներից մեկը` թուրքական ոստիկանության աշխատակից Ջավիթ Քըլըչը հետաքրքիր տեղեկություններ է հաղորդել: Քըլըչը նշել է, որ Դինքի սպանության օրն Օգյուն Սամասթը եկել է այն ինտերնետ-սրճարանը, որը տնօրինում էր ինքը, 2,5 կես ժամ մնացել այնտեղ և այդ ընթացքում ինչ-որ բաներ գրել: Սրճարանը գտնվել է Պոլսի Շիշլի թաղամասում` «Ակօսի» խմբագրատնից 50 մետր հեռավորության վրա: Թուրք ոստիկանը նաև հավելել է, որ 2,5 կես ժամ մնալուց հետո Սամասթը դուրս է եկել և որոշ ժամանակ անց նա կրակոցներ է լսել, ինչպես նաև մեկը մի քանի անգամ բարձր գոռացել է «Ես սպանել եմ մեկին», սակայն ինքը, դուրս գալով փողոց, տեսել է միայն մայթեզրին ընկած Դինքի մարմինը, իսկ գոռացողն արդեն փախած է եղել:
Հետաքրքիր է նաև այն, որ Քըլըչն ավելի վաղ այցելել էր «Ակօսի» խմբագրատուն` թերթում հայտարարություն տեղադրելու նպատակով և հանդիպել էր Դինքին:
Ավելի ուշ թուրք ոստիկանը սրճարանի վրա տեղադրել էր «Բոլորս թուրք ենք» ի պատասխան «Բոլորս հայ ենք» արշավի: «Դեպքից հետո «Բոլորս հայ ենք» արշավի մասնակիցները քարկոցեցին մեր սրճարանը, այդ պատճառով էլ նման բան գրեցի»,-դատալսմանը նման կերպ է արդարացրել իր արարքը Քըլըչը:
Դինք ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը գլխավոր կասկածյալ Օգյուն Սամասթին հարցրել է, թե սրճարանում նա ում էր գրում, ինչին մարդասպանը պատասխանել է. «Չեմ հիշում»:
Հիշեցնենք, որ 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև հրազենից արձակված կրակից զոհված Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվում է թուրք ազգայնական Օգյուն Սամասթը, ինչպես նաև նրան սպանության դրդող Յասին Հայալը և Էրհան Թունջելը: Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ սպանությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաև հենց Էրհան Թունջելը: Նշենք նաև, որ թուրքական դատարանը պարտավորվել է Դինքի սպանության գործի շրջանակներում քննել էրգենեքոնականների նախագծած «Ճաղավանդակ» գործողությունների պլանը, որում առանձին գլուխ էր հատկացվել Դինքի սպանությանը: Tuesday, July 13, 2010
Դինքի սպանության գործով հերթական դատալսումը. «Մենք բոլորս թուրք ենք»
Haynews.am. 13-7-2010- «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր, պոլսահայ հասարակական գործիչ Հրանտ Դինքի սպանության գործով կայացել են հերթական դատական լսումները: Ինչպես փոխանցում են թուրքական լրատվամիջոցները, գործով անցնող 20 կասկածյալներից մեկը` թուրքական ոստիկանության աշխատակից Ջավիթ Քըլըչը հետաքրքիր տեղեկություններ է հաղորդել: Քըլըչը նշել է, որ Դինքի սպանության օրն Օգյուն Սամասթը եկել է այն ինտերնետ-սրճարանը, որը տնօրինում էր ինքը, 2,5 կես ժամ մնացել այնտեղ և այդ ընթացքում ինչ-որ բաներ գրել: Սրճարանը գտնվել է Պոլսի Շիշլի թաղամասում` «Ակօսի» խմբագրատնից 50 մետր հեռավորության վրա: Թուրք ոստիկանը նաև հավելել է, որ 2,5 կես ժամ մնալուց հետո Սամասթը դուրս է եկել և որոշ ժամանակ անց նա կրակոցներ է լսել, ինչպես նաև մեկը մի քանի անգամ բարձր գոռացել է «Ես սպանել եմ մեկին», սակայն ինքը, դուրս գալով փողոց, տեսել է միայն մայթեզրին ընկած Դինքի մարմինը, իսկ գոռացողն արդեն փախած է եղել:
Հետաքրքիր է նաև այն, որ Քըլըչն ավելի վաղ այցելել էր «Ակօսի» խմբագրատուն` թերթում հայտարարություն տեղադրելու նպատակով և հանդիպել էր Դինքին:
Ավելի ուշ թուրք ոստիկանը սրճարանի վրա տեղադրել էր «Բոլորս թուրք ենք» ի պատասխան «Բոլորս հայ ենք» արշավի: «Դեպքից հետո «Բոլորս հայ ենք» արշավի մասնակիցները քարկոցեցին մեր սրճարանը, այդ պատճառով էլ նման բան գրեցի»,-դատալսմանը նման կերպ է արդարացրել իր արարքը Քըլըչը:
Դինք ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը գլխավոր կասկածյալ Օգյուն Սամասթին հարցրել է, թե սրճարանում նա ում էր գրում, ինչին մարդասպանը պատասխանել է. «Չեմ հիշում»:
Հիշեցնենք, որ 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև հրազենից արձակված կրակից զոհված Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվում է թուրք ազգայնական Օգյուն Սամասթը, ինչպես նաև նրան սպանության դրդող Յասին Հայալը և Էրհան Թունջելը: Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ սպանությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաև հենց Էրհան Թունջելը: Նշենք նաև, որ թուրքական դատարանը պարտավորվել է Դինքի սպանության գործի շրջանակներում քննել էրգենեքոնականների նախագծած «Ճաղավանդակ» գործողությունների պլանը, որում առանձին գլուխ էր հատկացվել Դինքի սպանությանը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment