Panorama.am. 17-7-2010- ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հայտարարել է, թե նախագահ Օբամայի կողմից Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրած Ֆրենսիս Ռիկարդոնեի (Francis Ricciardone) թեկնածության հարցը կքննարկվի երեքշաբթի, հուլիսի 20-ին: Այդ մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
«Ամերիկա-թուրքական ներկայիս շրջադարձային հարաբերությունների ֆոնին Ռիկադոնեի թեկնածության հաստատման գործընթացը Հանձնաժողովի կողմից շատ էական է ու կարևոր»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Նկատենք, որ Ֆրենսիս Ռիկարդոենի թեկնածության առաջադրման մասին նախագահ Օբաման հայտարարել է հուլիսի 1-ին:
Ռիկարդոնեի թեկնածության առաջադրումից մինչև Սենատում այդ հարցի քննարկման միջև ընկած քիչ ժամանակահատվածը` երկու շաբաթ, ըստ ANCA-ի, ցույց է տալիս, որ Սպիտակ տունը փորձում է արագացնել նշանակման գործընթացը:
ANCA-ն հիշեցնում է, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մեթյու Բրայզայի թեկնածությունը դեռևս չի քննարկվել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: ԱՄՆ նախագահը Բրայզային այդ պաշտոնում որպես թեկնածու առաջադրել է մայիսի 25-ին:
Ըստ ANCA-ի` որոշ նոր պահպանողականներ արդեն իսկ իրենց մտահոգությունն արտահայտել են Ռիկարդոենի թեկնածության վերաբերյալ` նշելով, որ որպես Եգիպտոսում Բուշի նշանակած ԱՄՆ դեսպան Ռիկարդոնեն հատկապես նոր պահպանողականների հանդեպ քննադատաբար է հանդես եկել: Այդ իսկ պատճառով էլ նոր պահպանողականները դիմում են ամեն քայլի, որպեսզի խոչընդոտեն նրա թեկնածության հաստատմանը:
Որպես դիվանագետ Ռիկարդոնեն աշխատել է որպես ԱՄՆ դեսպան Եգիպտոսում ու Ֆիլիպիններում, ինչպես նաև երկու անգամ եղել է Թուրքիայում դիվանագիտական առաքելություն իրականացնողի փոխարինող: Խոսում է թուրքերեն և այլ լեզուներով:
Եթե նրա թեկնածությունը հաստատվի, ապա նա կփոխարինի այժմ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրիսին, որի թեկնածությունն ԱՄՆ նախագահը առաջադրել է Իրաքում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Նրա թեկնածության հաստատումը նունյպես լինելու է երեքշաբթի ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում:Saturday, July 17, 2010
Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը կհաստատվի՞ Սենատում. Կան ընդդիմադիրներ
Panorama.am. 17-7-2010- ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հայտարարել է, թե նախագահ Օբամայի կողմից Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրած Ֆրենսիս Ռիկարդոնեի (Francis Ricciardone) թեկնածության հարցը կքննարկվի երեքշաբթի, հուլիսի 20-ին: Այդ մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
«Ամերիկա-թուրքական ներկայիս շրջադարձային հարաբերությունների ֆոնին Ռիկադոնեի թեկնածության հաստատման գործընթացը Հանձնաժողովի կողմից շատ էական է ու կարևոր»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Նկատենք, որ Ֆրենսիս Ռիկարդոենի թեկնածության առաջադրման մասին նախագահ Օբաման հայտարարել է հուլիսի 1-ին:
Ռիկարդոնեի թեկնածության առաջադրումից մինչև Սենատում այդ հարցի քննարկման միջև ընկած քիչ ժամանակահատվածը` երկու շաբաթ, ըստ ANCA-ի, ցույց է տալիս, որ Սպիտակ տունը փորձում է արագացնել նշանակման գործընթացը:
ANCA-ն հիշեցնում է, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մեթյու Բրայզայի թեկնածությունը դեռևս չի քննարկվել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: ԱՄՆ նախագահը Բրայզային այդ պաշտոնում որպես թեկնածու առաջադրել է մայիսի 25-ին:
Ըստ ANCA-ի` որոշ նոր պահպանողականներ արդեն իսկ իրենց մտահոգությունն արտահայտել են Ռիկարդոենի թեկնածության վերաբերյալ` նշելով, որ որպես Եգիպտոսում Բուշի նշանակած ԱՄՆ դեսպան Ռիկարդոնեն հատկապես նոր պահպանողականների հանդեպ քննադատաբար է հանդես եկել: Այդ իսկ պատճառով էլ նոր պահպանողականները դիմում են ամեն քայլի, որպեսզի խոչընդոտեն նրա թեկնածության հաստատմանը:
Որպես դիվանագետ Ռիկարդոնեն աշխատել է որպես ԱՄՆ դեսպան Եգիպտոսում ու Ֆիլիպիններում, ինչպես նաև երկու անգամ եղել է Թուրքիայում դիվանագիտական առաքելություն իրականացնողի փոխարինող: Խոսում է թուրքերեն և այլ լեզուներով:
Եթե նրա թեկնածությունը հաստատվի, ապա նա կփոխարինի այժմ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրիսին, որի թեկնածությունն ԱՄՆ նախագահը առաջադրել է Իրաքում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Նրա թեկնածության հաստատումը նունյպես լինելու է երեքշաբթի ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment