
Tert.am. 15-7-2010- Վերջին տարիներին «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ նարկոլոգիական կլինիկա դիմող թմրամոլների թվի աճ է նկատվում։ Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց կենտրոնի բժիշկ Արթուր Պոտոսյանը, եթե 2001թ. կենտրոնում բուժվել է ընդամենը 7 թմրամոլ, ապա 2009թ. այդ թիվը հասել է շուրջ 1000-ի։
Մասնագետը թմրամոլների թվի աճը մի քանի հանգամանքով է բացատրում. «Եվրոպականացում է գնում, երիտասարդներն իրենց ավելի ազատ են զգում։ Բացի այդ, բուժման համար արդեն շատերն են դիմում կլինիկա։ Եթե առաջ վախվորած էին, մտածում էին, որ նարկոդիսպանսերը ոստիկանության մաս է, պատժի միջոց է, այսօր այդ մտածելակերպը վերացել է»,- նշեց մասնագետը։
Ըստ Պոտոսյանի՝ փորձագիտական գնահատականներով՝ Հայաստանում 5000 ներերակային թմրամոլ կա։ Մեր երկրում, նրա խոսքով, շատ են օգտագործում կանեփ ու մարիխուաննա տեսակի թմրամիջոցներ:
No comments:
Post a Comment