Wednesday, July 14, 2010

Մարդասիրական ճեմարանի բարի հունձքը

«Հետք» 14-7-2010- Կալկաթայում (Հնդկաստան) գտնվող և պատմական հարուստ անցյալ ունե-ցող Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հայոց մարդասիրական ճեմարանն այս տարի ևս ունեցավ իր բարի հունձքը: 2010թ. Ճեմարանի տասնամյա դասընթացն ավարտեցին շրջանավարտներ Հայաստանից և Իրանից, որոնք իրենց ուսումը պիտի շարունակեն քաղաքի լավագույն ավագ դպրոցներում: Նրանցից չորսը` Վարդուհի Ավետիսյանը (Հայաստան), Սևակ և Սարինե Վարդումյանները և Վարդան Մակարյանը (Իրան) իրենց տասնմեկ և տասներ-կուերորդ դասարանների կրթությունը կստանան Կալկաթայի նշանավոր «La Martiniere» և Գևորգ Սիմոնյանը (Հայաստան)` «Assembly of God School» դպրոցներում: Ճեմարանի կառավարիչ, հնդկահայոց հոգևոր հովիվ Հգշ. Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյանը հաջողություն մաղթեց իր սաներին նոր ուսումնական հաս-տատություններում և հորդորեց նրանց` նմանվել այն սերմնահատիկին,որ ըն-կավ պարարտ հողի մեջ, պտուղ տվեց…

No comments: