Thursday, July 15, 2010

Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ԱՀՀ-ի հույսը նոր դեսպանն է

News.am. 15-7-2010- Ամերիկայի հայկական համագումարը հույս ունի, որ Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպան Ֆրենսիս Ջոզեֆ Ռիկարդիոնեի նշանակումը կնպաստի Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականության փոփոխությանը: «Մենք հուսով ենք, որ ԱՄՆ նոր դեսպանը ճնշում կգործադրի Անկարայի վրա՝ հայ-թուրքական սահմանը 20 տարի անց բացելու եւ եւ առանց նախապայմանների Երեւանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում»,- ասված է ԱՀՀ հայտարարության մեջ: Կազմակերպությունը շեշտը դնում է այն փաստի վրա, որ նոր դեսպանի նշանակումը համընկել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կովկասյան այցի եւ Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելու հետ: Հայտարարության մեջ ԱՀՀ-ն կոչ է անում Սպիտակ տանը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: ԱՀՀ-ն հույս է հայտնում, որ դեսպան Ռիկարդիոնեն կհետեւի իր նախորդներից Հենրի Մորթենթաուի օրինակին եւ ջանքեր կգործադրի Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:

No comments: