Saturday, July 3, 2010

Մարդկային անիմաստ կորուստը կողմերին պետք է ստիպի արագ լուծել հակամարտությունը. Կասպշիկ

Terat.am. 3-7-2010- Հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում զինված միջադեպը և մարդկային զոհերը կողմերին պետք է դրդեն արագ լուծել հակամարտությունը։ Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը (Andrzej Kasprzyk)։ «Զոհվածների ընտանիքներն ու ընկերներն իրավունք ունեն ակնկալելու, որ կյանքի անիմաստ կորուստը կստիպի խաղաղ գործընթացի մասնակիցներին օգտվել առաջիկա շաբաթների ընթացքում ընձեռվելիք հնարավորությունից՝ առաջընթաց գրանցելու համար»,- ասել է Կասպշիկը։ Ըստ Կասպշիկի՝ հունիսի 18-ին տեղի ունեցած միջադեպը հրադադարի ռեժիմի ամենալուրջ խախտումն էր վերջին երկու տարվա ընթացքում։ Նա նշել է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է միայն կողմերի քաղաքական կամքի շնորհիվ։

No comments: