Monday, August 2, 2010

Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, С-300 համալիրների վաճառքը կարող է քաջալերել Ադրբեջանին

«Սա սխալ մեսիջ է Բաքվին», - երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Ադրբեջանին ռուսական հակաօդային պաշտպանության ռուսական С-300 համալիրների նախատեսվող վաճառքի մասին լուրը՝ ասաց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Վերջինիս փոխանցմամբ, հաշվի առնելով վերջին շրջանում Բաքվի ռազմաշունչ հայտարարությունները, С-300համալիրների վաճառքը կարող է քաջալերել Ադրբեջանին: «Վաճառքի արդյունքում Ադրբեջանի ինքնավստահությունը շատ ավելի վտանգավոր է դառնում, եւ այս պաշտպանական համալիրների առկայության պարագայում հնարավոր է, որ տարածաշրջանում լարվածությունը աճի: Սա նաեւ ամենալուրջ ու, հավանաբար, ամենավերջին ազդանշանն է, որ տարածաշրջանում լարվածությունը մեծանում է, եւ պատերազմը դառնում է հավանական ոչ միայն Ղարաբաղում, այլեւ Իրանում», - նշեց փորձագետը։

No comments: