Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը մոտ ժամանակներս կայցելի Ադրբեջան: Այդ մասին հայտարարել է Բաքվում Թուրքիայի արտաքին առևտրի պետնախարար Զաֆեր Չաղլայանը:
Ելույթ ունենալով գործարար համաժողովին` Չաղլայանը նշել է, որ Ադրբեջանը և Թուրքիան եղբայրական երկրներ են, և այդ երկրների ղեկավարները հատուկ հրավերների կարիքը չեն զգում: «Եղբայրները հատուկ հրավերների կարիքը չեն զգում: Ադրբեջանի նախագահը յուրաքանչյուր պահին կարող է մեկնել իր հայրենիք` Թուրքիա, և Թուրքիայի նախագահը յուրաքանչյուր պահին կարող է մեկնել իր հայրենիք` Ադրբեջան», - ասել է նա:
Ադրբեջանական աղբյուրները, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին, հաղորդում են, որ Գյուլի այցը Բաքու տեղի կունենա օգոստոսի կեսերին:
Monday, August 2, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment