Tuesday, August 3, 2010

Բաքվի եւ Անկարայի հակահայկական նախագծին խոչընդոտում են լեռները

News.am. 3-8-2010- Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի տրանսպորտի նախարարների հանդիպման արդյունքում արձանագրություններ են ստորագրվել Բաքու-Թբիլիսի-Կարս (շրջանցելով Հայաստանը) նախագծի իրականացման աշխատանքների արագացման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է 1news.az-ը, այդ մասին մամուլիա սուլիսում հայտնել է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը: «Մենք վրացական կողմի հետ պայմանավորվել ենք աշխատանքների ծավալները հասցնել 50 տոկոսի: Մեր կողմից գործնականում ավարտվել են բոլոր աշխատանքները եւ, հնարավոր է, մինչեւ 2011թ. կավարտենք այդ նախագիծը»,- ասել է նախարարը: Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ թուրքական ոկղմն արել է աշխատանքների 34 տոկոսը: Սակայն խնդիրը 4-կմանոց ճանապարհահատվածն է, որ անցնում է լեռներով:

No comments: