Tuesday, August 3, 2010

Բաքվի քաղաքապետի որդին վահաբիթ է դարձել

Panorama.am. 3-8-2010- Ադրբեջանի իշանություններին մոտ կանգնած «Ենի Մուսավաթ» թերթի վստահելի աղբյուրներից մեկը հայտնել է, որ Բաքվի գործադիր իշխանության ղեկավար Հաջիբալա Աբութալիբովի ավագ որդի, շուրջ մեկ տարի Լոնդոնում ապրած Իսրաֆիլ Աբութալիբովը Բաքու վերադառնալուն պես` ամբողջությամբ տրվել կրոնին և վահաբիթ է դարձել` պահանջելով, որպեսզի նույնն անեն նաեւ իր ծնողները: «Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբբասովի աղջկա հետ ամուսնանալուց հետո, Իսրաֆիլ Աբութալիբովը կնոջ հետ բնակություն է հաստատել Լոնդոնում: Մեկ տարի անց, Բաքվում իր աներևակայելի «հերոսություններով» հայտնի Իսրաֆիլը վերադարձել է բոլորովին փոխված: Նա մորուք է թողել, օրական հինգ անգամ նամազ է անում, հագնվում և իրեն պահում է մոլի վահաբիթականի նման` նույնը պահանջելով նաեւ իր ծնողներից: Այդ հողի վրա նրանց միջեւ հաճախակի վեճեր, դժգոհություն և լարվածություն է լինում», -գրում է թերթը` նշելով, որ, ամենայն հավանականությամբ, դա է պատճառը, որ Բաքվի քաղաքապետը շատ ինքնամփոփ է դարձել: Վերջերս«ՙԱզադլըգ»-ը հայտնել էր, որ Բաքվի քաղաքապետը ինքնասպանության երկու փորձ է արել իր աշխատասենյակում: «Երևում է` Բաքվում մի ժամանակ իր շռայլությամբ և հաճախակի կազմակերպվող հանդիսավոր խնջույքներով անուն հանած Հաջիբալա մուալիմի նյարդերը տեղի են տվել», -գրում է «Ենի Մուսավաթը» և պատմում նրա որդու «հերոսություններից» մի դեպք: «Բաքվի էլիտար խանութներից մեկում կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի որդու սիրուհուն թույլ չեն տալիս փորձել 2 հազար դոլար արժողությամբ մի զգեստ: Դրանից զայրացած Իսրաֆիլը գնում է այդ զգեստը, բոլորի աչքի առաջ նրանով մաքրում իր ավտոմեքենան և նետում աղբանոցը»:

No comments: