Wednesday, August 4, 2010

Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցություններում կարևոր է հայ–թուրքական գործընթացը. Գերմանիայի դեսպան

Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս–Յոխեն Շմիդթը այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադարձավ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության խնդրին։ Գերմանացի դիվանագետը նշեց, որ ԵՄ–ին անդամակցելու համար Թուրքիայի հետ տարվող բանակցությունները հաճախ են շահարկվում, սակայն չպետք է մոռանալ, որ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությունը «քաղաքականապես խոստացվել է» դեռևս 1964թ–ին։ Դեսպանը նշեց, որ ԵՄ–Թուրքիա բանակցություններում այսօր էական նշանակություն ունեն Կիպրոսի և հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրները։ «Այժմ այս բանակցությունների համար էական նշանակություն է ձեռք բերել նաև Կիպրոսի հիմնախնդիրը, ինչպես նաև Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը, որն ընդգրկվել է ԵՄ–Թուրքիա բանակցությունների շրջանակում»,– հայտարարեց Հայաստանում Գերմանիայի դեսպանը։ Թե որքանով կազդի Կոսովոյի հարցով Հաագայի դատարանի որոշումը Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի վրա, դեռ հայտնի չէ, ասել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհեն Շմիդտը: Նրա խոսքով, կարևոր է Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը գտնել Մադրիդյան սկզբունքերի հիման վրա` պահապանելով տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքերը: Դեսպանը ուժի սպառնալիքի դիրքից խոսելը համարում է անարդյունավետ և վտանգավոր: Նա անհրաժեշտ է համարել սովորական սպառազինությունների մասին համաձայնագրի ստորագրումը ՆԱՏՕ-ի շրջանակներում, որին Հայաստանը համաձայնություն է տվել, իսկ Ադրբեջանը` ոչ, պատճառ բերելով Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Շմիդտի խոսքով, նպատակահարամար չէ բանակցությունների ֆորմատը Մինսկի խմբից տեղափոխել կամ ընդլայնել: “Կար Թուրքիայի միջնորդությամբ հանդես գալու նախաձեռնությունը, որ չէր կարող արդյունավետ լինել, այդ պատճառով էլ չընդունվեց”, ասել է նա: Հանս Յոհեն Շմիդտը պատասխանելով հարցին, թե ինչպես է Գերմանիան վերաբերվում ռուսական զորքերի ներկայությունը Հայաստանում 49 տարով երկարաձգելուն, ասել է, որ հետաքրքրությամբ հետևում են այդ գործընթացին, բայց անձամբ ծանոթ չէ համաձայնագրի երկարացման մանրամասներին: Դեսպանը նշել է, որ իրենց դիրքորոշումը բացասական է Հարավային Կովկասում ռազմական ներկայության ավելացմանը, մասնավորապես Ս-300 զինատեսակի վաճառքը Ադրբեջանին և այլն:

No comments: