Tert.am. 2-8-2010- Մոսկվայի ճնշմամբ Սուխումի իշխանությունները փակում են թուրքական քոլեջը։ Այժմ սովորողների ծնողները Աբխազիայի ղեկավար Սերգեյ Բաղապշի աջակցությունն են խնդրում, որպեսզի դպրոցի աշխատանքները շարունակվեն։ Ինչպես հայտնում է kavkasia.net-ը, նրանք համոզված են, որ քոլեջի փակման նախաձեռնողները դրա հիմնադիրները չեն։
Ծնողները մեղավոր են համարում կրթության նախարար Ինդիրա Վարդանիային։ Փորձագետների կարծիքով՝ թուրքական դպրոցի փակման մասին որոշումն ընդունվել է Մոսկվայի ճնշման ներքո։
Աբխազիայում թուրքերեն լեզվի և իսլամական մշակույթի տարածումը Ռուսաստանի շահերից չի բխում։ Բաշարան քոլեջը հիմնադրվել է 1994թ., սկսել է աշխատել 1995-ին։ Ի սկզբանե ծրագրվում էր, որ կրթական հաստատությունը կգործի երկար տարիներ։
Քոլեջի շրջանավարտները շարունակում էին իրենց կրթությունը թուրքական և ռուսական բուհերում։ Ռուսական հատուկ ծառայությունները այն դիտարկում էին որպես Աբխազիայում թուրքական շահերի պաշտպանության և իսլամի տարածման մասնագետների պատրաստման հաստատություն, ինչը, ընդհակառակը, հակասում է Ռուսաստանի շահերին։
Tuesday, August 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment