Panorama.am. 19-8-2010- Հայաստանը տեսանելի ապագայում զերծ է պահում իրեն և ԼՂՀ-ին պատերազմի վտանգից: Այսօրվա ասուլիսում, վերլուծելով Ռուսաստանի հետ կնքվելիք համաձայանգրերն ու փոփոխությունները, նման կարծիք հայտնեց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Ինչ կլինի 5, 10, 15 տարի անց, այլ հարց է: Կարծում եմ, որ այսօրվա որոշումը իրավիճակային որոշում է»,- ասաց կուսակցության ղեկավարը:
Ըստ նրա` ստեղծված իրավիճակում պետք է սթափ մտածել ու արագ արձագանքել: Այն դեպքում, երբ ժողովուրդը չի վստահում իշխանություններին, չի հավատում իր լավ ապագային ու տնտեսություն էլ գերազանց վիճակում չէ, ըստ բանախոսի, մենք կարիք ունենք հովանավորի, ով կպաշտպանի մեր շահերը:
«Ռուսաստանն այս պայմանագրով ստանձնում է պարտավորություն` ապահովելու ՀՀ անվտանգությունը: Սա է որոշիչը այս պայմանգրի մեջ, ոչ թե ժամկետը»,- ասաց ՀԴԿ ղեկավարը:Thursday, August 19, 2010
Ա. Սարգսյան. Ռուսաստանը ստանձնում է պարտավորություն` ապահովելու ՀՀ անվտանգությունը
Panorama.am. 19-8-2010- Հայաստանը տեսանելի ապագայում զերծ է պահում իրեն և ԼՂՀ-ին պատերազմի վտանգից: Այսօրվա ասուլիսում, վերլուծելով Ռուսաստանի հետ կնքվելիք համաձայանգրերն ու փոփոխությունները, նման կարծիք հայտնեց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Ինչ կլինի 5, 10, 15 տարի անց, այլ հարց է: Կարծում եմ, որ այսօրվա որոշումը իրավիճակային որոշում է»,- ասաց կուսակցության ղեկավարը:
Ըստ նրա` ստեղծված իրավիճակում պետք է սթափ մտածել ու արագ արձագանքել: Այն դեպքում, երբ ժողովուրդը չի վստահում իշխանություններին, չի հավատում իր լավ ապագային ու տնտեսություն էլ գերազանց վիճակում չէ, ըստ բանախոսի, մենք կարիք ունենք հովանավորի, ով կպաշտպանի մեր շահերը:
«Ռուսաստանն այս պայմանագրով ստանձնում է պարտավորություն` ապահովելու ՀՀ անվտանգությունը: Սա է որոշիչը այս պայմանգրի մեջ, ոչ թե ժամկետը»,- ասաց ՀԴԿ ղեկավարը:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment