Tuesday, August 3, 2010

ԵԽԽՎ պատգամավորները կոչ են անում ազատ արձակել Էռնեստ Վարդանյանին

Tert.am. 3-8-2010- Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 30 խորհրդարանականներ մտահոգություն են հայտնել Մերձդնեստրի ինքնահռչակ հանրապետությունում բանտարկյալների ճակատագրով։ ԵԽԽՎ անդամները կարծում են, որ Մերձդնեստրը կարող է դառնալ «սև խոռոչ» մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Այս առնչությամբ ԵԽԽՎ 318 անդամներից 30–ի ստորագրությամբ հայտարարություն են տարածել։ ԵԽԽՎ խորհրդարանականները որպես խախտումներ են մատնանշում Մերձդնեստրում ձերբակալված և պետական դավաճանության մեջ մեղադրվող հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանի և Իլյա Կազակի օրինակները։ Ինչպես հայտնում է dniester.ru-ն, հայտարարության հեղինակները կոչ են անում աջակցել ապօրինի ձերբակալված մարդկանց ազատ արձակմանը։

No comments: