Panorama.am. 3-8-2010- Սոչիում տեղի է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչների և Սոչի հայ համայնքի հանդիպումը: Հանգիստ մթնոլորտում քաղաքական և բիզնես ոլորտի ներկայացուցիչները քննարկել են տարաբնույթ թեմաներ, որոնցից ամենագլխավորը եղել է Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների հետագա ամրապնդումը: Այս մասին հայտնում է «Երկրամասը»:
ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսան Օլեգ Եսայանը նշել է, որ այսօր երկու երկրների միջև համագործակցությունը հաջողությամբ զարգանում է բոլոր բնագավառներում, նախ և առաջ` քաղաքական, տնտեսական, ռազմա-քաղաքական, մշակութային: «Հայ-ռուսական հարաբերություններն այս պահին գտնվում են բարձր մակարդակի վրա, այդ իսկ պատճառով նման այցերը կրում են ոչ թե մեկանգամյա, այլ մշտական բնույթ»,- ասել է դեսպանը:
Tuesday, August 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment