News.am. 3-8-2010- Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի կարծում, որ Հայաստանի զինված ուժերում տեղի ունեցած վերջին միջադեպերի պատճառով պետք է հրաժարական տա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում սոցիալական ցանցերում քննարկվող այն հարցին, ըստ որի՝ Պնախարար Սեյրան Օհանյանը պետք է հրաժարական տա: «Եթե այդպես լինի՝ պետք է անընդհատ նախարարները շուտ-շուտ ու ավելի հաճախակի հրաժարական տան: Դեպքը շատ ծանր է, նախարարն ինքը գնահատական տվել է դեպքին: Բայց եթե դուք իմ կարծիքն եք ուզում իմանալ, ապա ես չեմ կարծում, որ դրա համար (տեղի ունեցած սպանությունների-խմբ.) պետք է հրաժարական տա»,- ասաց Պողոսյանը: Նա նաեւ հավելեց, թե «նախարարը դեպքերին շատ լուրջ գնահատական է տվել, նախարարը գիտակցաբար այդ գնահատականը տվել է, խոսել է, ի՞նչ ասեմ»:
Հարցին, թե Սեյրան Օհանյանը տեղյա՞կ է, որ հասարակությունն իր հրաժարականն է պահանջում, վարչության պետի տեղակալն արձագանքեց. «Դուք շատ եք շրջանակները մեծացնում, դա ընդամենը հասարակության մի խումբն է: Ես նորից եմ կրկնում, որ նախարարը շատ լուրջ է վերաբերվում իրավիճակին ու ինքն էլ չի կարծում, որ դրա համար պետք է հրաժարական տա: Ձեր ասած մի խումբը չի նշանակում հասարակություն: Նախարարի առաջ շատ ավելի լուրջ խնդիրներ են ծառացած՝ մեր երկրի անվտանգության ապահովման խնդիրը, բանակը ղեկավարելու եւ այլն»: Իսկ եթե հասարակության ստվար զանգվածը պահանջի նախարարի հրաժարական, այդ ժամանակի նախարարն ընդառաջ կգնա այդ պահանջին, հարցին Պողոսյանն արձագանքեց. «Ես չգիտեմ, թե ինչպես կարձագանքի: Բայց կարծում եմ, որ ինչ-որ մարդկանց ասելը չի նշանակում, որ նախարարը պետք է հրաժարական տա»:
Նշենք, որ հայկական բանակում վերջին ողբերգական իրադարձություններից հետո, երբ զոհ գանցին 7 զինծառայողներ, հասարակության մի հատվածը պահանջում է պաշտպանության նախարարի հրաժարականը՝ նրան համարելով այդ դեպքերի թիվ մեկ պատասխանատու:Tuesday, August 3, 2010
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի պատրաստվում հրաժարական տալ
News.am. 3-8-2010- Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի կարծում, որ Հայաստանի զինված ուժերում տեղի ունեցած վերջին միջադեպերի պատճառով պետք է հրաժարական տա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում սոցիալական ցանցերում քննարկվող այն հարցին, ըստ որի՝ Պնախարար Սեյրան Օհանյանը պետք է հրաժարական տա: «Եթե այդպես լինի՝ պետք է անընդհատ նախարարները շուտ-շուտ ու ավելի հաճախակի հրաժարական տան: Դեպքը շատ ծանր է, նախարարն ինքը գնահատական տվել է դեպքին: Բայց եթե դուք իմ կարծիքն եք ուզում իմանալ, ապա ես չեմ կարծում, որ դրա համար (տեղի ունեցած սպանությունների-խմբ.) պետք է հրաժարական տա»,- ասաց Պողոսյանը: Նա նաեւ հավելեց, թե «նախարարը դեպքերին շատ լուրջ գնահատական է տվել, նախարարը գիտակցաբար այդ գնահատականը տվել է, խոսել է, ի՞նչ ասեմ»:
Հարցին, թե Սեյրան Օհանյանը տեղյա՞կ է, որ հասարակությունն իր հրաժարականն է պահանջում, վարչության պետի տեղակալն արձագանքեց. «Դուք շատ եք շրջանակները մեծացնում, դա ընդամենը հասարակության մի խումբն է: Ես նորից եմ կրկնում, որ նախարարը շատ լուրջ է վերաբերվում իրավիճակին ու ինքն էլ չի կարծում, որ դրա համար պետք է հրաժարական տա: Ձեր ասած մի խումբը չի նշանակում հասարակություն: Նախարարի առաջ շատ ավելի լուրջ խնդիրներ են ծառացած՝ մեր երկրի անվտանգության ապահովման խնդիրը, բանակը ղեկավարելու եւ այլն»: Իսկ եթե հասարակության ստվար զանգվածը պահանջի նախարարի հրաժարական, այդ ժամանակի նախարարն ընդառաջ կգնա այդ պահանջին, հարցին Պողոսյանն արձագանքեց. «Ես չգիտեմ, թե ինչպես կարձագանքի: Բայց կարծում եմ, որ ինչ-որ մարդկանց ասելը չի նշանակում, որ նախարարը պետք է հրաժարական տա»:
Նշենք, որ հայկական բանակում վերջին ողբերգական իրադարձություններից հետո, երբ զոհ գանցին 7 զինծառայողներ, հասարակության մի հատվածը պահանջում է պաշտպանության նախարարի հրաժարականը՝ նրան համարելով այդ դեպքերի թիվ մեկ պատասխանատու:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment