Monday, August 30, 2010

Պայթյուն Անթալիայում. տուժածներից մեկը հայ է

«Tert.am», 30.08.10: Անթալիայի Ալանիա շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է երկու մարդ: Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ` պայթյունը տեղի է ունեցել Ալանիայի Շեքերհանե թաղամասի ոսկերչական արհեստանոցներից մեկում: Պայթյունի պատճառ է դարձել արհեստանոցի հաստոցներից մեկում առաջ եկած անսարքությունը: Պայթյունի հետևանքով վիրավորված 18-ամյա Յունուս Քուրթը և ազգությամբ հայ 47-ամյա Անդրանիկ Աշընմազը տեղափոխվել են հիվանդանոց: Բժիշկները վստահեցնում են, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:

No comments: