Monday, August 30, 2010

Թուրքերը քարկոծել են իրանական տուրիստական ավտոբուսը

«News.am», 29.08.10: Թուրք-իրանական հակասությունները նոր թափ են ստանում: Վանում իրանցի տուրիստների ավտոբուսը քարկոծելու փաստի կապակցության Իրանի ԱԳՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ: Մասնավորապես, ասվում է, որ չնայած տեղի ունեցած միջադեպերի հետեւանքով ոչ ոք չի տուժել, սակայն դրանք զգալի վնաս են հասցնում երկու երկրների հարաբերություններին: Իրանական կողմը նշում է, որ այդպիսի միջադեպերի պատճառով կդադարի կրոնական տուրիզմը Թուրքիա:

No comments: