Monday, August 2, 2010

Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդը քննարկել է կադրային դասավորումները Զինված ուժերում

News.am. 2-8-2010- Օգոստոսի 1-ին կայացել է Թուրքիայի գերագույն ռազմական խորհրդի նիստը՝ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ: Ինչպես հաղորդում է «TRT»-ն, նիստում քննարկվել են պաշտոնների բարձրացման եւ թուրքական բանակի բարձրագույն հրամանատարության ներկայացուցիչների պաշտոնանկության հարցերը, կարգապահական եւ այլ հարցեր: Համաձայն «Hurriyet»-ի՝ Գլխավոր շտաբի ներկայիս պետ Իլքեր Բաշբուղը լքում է իր պաշտոնը ամսվա վերջին, իսկ նրան կփոխարինի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Ըշըք Քոշաները, որն այդ պաշտոնին կմնա 3 տարի: Ցամաքային զորքերի հրամանատար կդառնա Հասան Ըգսըզը: Ռազմական խորհրդի նիստի արդյունքները կհրապարակվեն օգոստոսի 4-ին նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից հաստատվելուց հետո:

No comments: