Wednesday, August 4, 2010

Արտակ Նազարյանի մահվան փաստով կան ձերբակալվածներ

N զորամասի զինծառայող, լեյտենանտ Արտակ Սինարի Նազարյանին ինքնասպանության հասցնելու փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը) հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով (Իշխանության չարաշահումը կամ անգործությունը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է 1-ին գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Խորենի Մանուկյանը` պաշտոնական լիազորությունների սահմանն անցնելով Ա. Նազարյանին ծեծի ենթարկելու, նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու համար: Նույն գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը) նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Մխիթար Մանվելի Մխիթարյանը, Ադիբեկ Հրաչյայի Հովհաննիսյանը և Հարութիկ Կիրակոսի Կիրակոսյանը` Ա. Նազարյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու համար: «Քրեական գործի քննությունը շարունակվում է»,- տեղեկացնում են ՊՆ մամլո ծառայությունից:

No comments: