News.am. 11-8-2010- Այս տարվա աշնանը Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ կայցելեն բելգիացի խորհրդարանականները՝ քննարկելու Բելգիայի խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հնարավորությունը: Այդ մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Բելգիայի հայկական կազմակերպությունների դաշնության ղեկավար Գեւորգ Մինասյանը:
Նրա խոսքով, հայ համայնքն ակտիվորեն աշխատել եւ աշխատում է բելգիացի պատգամավորների հետ` այդ հարցի ուղղությամբ: «Այդ համատեքստում, բելգիացի պատգամավորների այցը շատ կարեւոր է: Չգիտեմ, թե որքանով մեր նախաձեռնությունը հաջողություն կունենա, բայց պատգամավորների այցը Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ կարող է միանշանակ մեծ օգուտ բերել գործընթացին»,- ասել է Մինասյանը: Նա նաեւ նշել է, թե հայ համայնքը սերտ կապեր է պահպանում բելգիացի պատգամավորների հետ:Wednesday, August 11, 2010
Բելգիայի խորհրդարանը կարող է քննարկել Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը
News.am. 11-8-2010- Այս տարվա աշնանը Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ կայցելեն բելգիացի խորհրդարանականները՝ քննարկելու Բելգիայի խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հնարավորությունը: Այդ մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Բելգիայի հայկական կազմակերպությունների դաշնության ղեկավար Գեւորգ Մինասյանը:
Նրա խոսքով, հայ համայնքն ակտիվորեն աշխատել եւ աշխատում է բելգիացի պատգամավորների հետ` այդ հարցի ուղղությամբ: «Այդ համատեքստում, բելգիացի պատգամավորների այցը շատ կարեւոր է: Չգիտեմ, թե որքանով մեր նախաձեռնությունը հաջողություն կունենա, բայց պատգամավորների այցը Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ կարող է միանշանակ մեծ օգուտ բերել գործընթացին»,- ասել է Մինասյանը: Նա նաեւ նշել է, թե հայ համայնքը սերտ կապեր է պահպանում բելգիացի պատգամավորների հետ:
برچسبها:
Սփյուռք
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment