Wednesday, August 11, 2010

ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻՆ ԿՐԿԻՆ ՄԵՐԺԵԼ ԵՆ

Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որում տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը 15.06.2010թ. մերժել է Արցախյան պատերազմի մասնակից, Շուշիի առնաձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի՝ ՀՀ-ում մեկ տարով կացության ժամանակավոր կարգավիճակ ստանալու վերաբերյալ դիմումը: «Հայաստանի Հանրապետության վարչակազմի կամակատարները կատարել են իրենց գործելաոճին հոգեհարազատ հերթական ապօրինի քայլը... ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը իր կայացրած հանիրավի ապօրինի որոշումները փորձում է օրինականացնել` որդեգրելով արհեստական խոչընդոտներ ստեղծելու մարտավարությունը։ Ժիրայր Սեֆիլյանի ՀՀ քաղաքացիության դիմումը այսուհետ չի ընդունվելու ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների կողմից, քանի որ, ըստ վարչության ղեկավարության բանավոր պատճառաբանության, Ժիրայր Սեֆիլյանը չունի ՀՀ-ում կացության ժամանակավոր կարգավիճակ, իսկ ՀՀ-ում կացության ժամանակավոր կարգավիճակ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը առանց որևէ պատճառաբանության որոշել է չտրամադրել Ժիրայր Սեֆիլյանին»,– ասվում է հաղորդագրությունում։

No comments: