«News.am», 04.09.10: Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում սեպտեմբերի 1-ից 3-ը արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 117 դեպք:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ադրբեջանի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից Հադրութի, Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերի վրա արձակվել է շուրջ 1012 փամփուշտ:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
Saturday, September 4, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment