
«7or.am», 03.09.10: Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին լիտվացի գործարարներին համոզում է իր երկրում հյուրանցային բիզնես դնել։ Գիլաուրին արդեն իսկ հանդիպել է և առաջարկել Թբիլիսիում ու Բաթումում զարգացնել իրենց բիզնեսը։
-Բաթումը մեծ քաղաք չէ, բայց ես դեռ չեմ տեսել այդ չափի որևէ քաղաք, որտեղ այդքան հյուրանոցային համալիրներ լինեն։ Բաթում զբոսաշրջիկներ գալիս են ոչ միայն Վրաստանից, այլ նաև Հայաստանից ու Ադրբեջանից։ Շատ հետաքրքիր է, որ հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում ոչ թե կռվում են, այլ գինի են խմում,-ասել է նա։
Նա ընդգծել է, որ Բաթումում գործում են լավագույն գիշերային ակումբներն ու ռեստորանները, ինչպես նաև «շատ տարածված մոլեխաղեր»։
No comments:
Post a Comment