
«Tert.am», 03.09.10: Ալդի Ռիզալ անունով երկամյա ինդոնեզացի երեխան, որն օրական 40 ծխախոտ էր ծխում, վերջապես կարողացել է ազատվել այդ վատ սովորությունից։ The Sun–ի փոխանցմամբ՝ երեխան ինտենսիվ բուժման կուրս է անցել և այժմ ընդհանրապես չի ծխում։ Բուժումն առանց խոչընդոտների չի անցել։
Ծխելով վերջին սիգարետը և չստանալով նիկոտինի նոր բաժին՝ երեխան սկսել է արտասվել, շարունակ գլուխը պատին է խփել։
Հիշեցնենք, որ Ալդի Ռիզալը ծխախոտից կախվածություն է ձեռք բերել 11 ամսականում։ Նրա ծնողները բժիշկների օգնությանն էին դիմել միայն այն ժամանակ, երբ երեխայի համար սովորական էր դարձել օրական երկու տուփ ծխախոտը, ինչը ծնողների համար թանկ հաճույք էր։ Դատելով ծնողների հարցազրույցներից՝ երեխայի առողջությունը նրանց այնքան էլ չի հուզել։
No comments:
Post a Comment