Tuesday, September 7, 2010

Գերմանիայում ապրող իսլամիստների թիվն ավելանում է

HayNews.am. 7-9-2010- Գերմանիայի քրեական ոստիականության դաշնային բաժանմունքի տվյալնեով` երկրում ապրում է մոտ 400 արմատական իսլամիստ, որոնցից 131-ն իրենցից հատուկ վտանգ են ներկայացնում: Գերատեսչության տվյալների համաձայն` ևս 278 մարդ համարվում է արմատական գաղափարախոսության համակիր: Այս մասին Der Tagesspiegel թերթին հաղորդել է վերոնշյալ գերատեսչության ղեկավար Յորգ Ցիրկեն, ով նշել է, որ գերմանացի արմատական իսլամիստները ընդունակ են քաղաքական շարժառիթներով հանցագործություններ իրականացնել:
Նշենք, որ Գերմանիայի քրեական ոստիկանությունը շուրջ 70 իսլամիստների կասկածում են նրանում, որ ուսանել են ահաբեկչական ճամբարներում, իսկ 40 մարդ էլ մեղադրվում է Աֆղանստանում զինված գործողություններ իրականացնելու մեջ:

No comments: