Tuesday, September 7, 2010

Ադրբեջանական բանաձևի նախագծի քննարկումը ՄԱԿ-ում հետաձգվել է

Tert.am. 7-9-2010- «Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված դրության մասին» բանաձևի նախագծի քննարկումը ՄԱԿ–ում հետաձգվել է. այն տեղի կունենա սեպտեմբերի 9–ին։
Սեպտեմբերի 9–ին կգումարվի ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստը, որի ընթացքում կքննարկվի նաև օրակարգի 18-րդ կետը՝ «Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված դրության» մասին բանաձևի նախագիծը։
Այս մասին հայտնի է դարձել ՄԱԿ–ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունից։
Ավելի վաղ նշվում էր, որ ադրբեջանական նախագծի քննարկումը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 7–ին։

No comments: