Thursday, September 30, 2010

ՄԱԿ-ը դատապարտել է թուրքական նավատորմի վրա Իսրայելի հարձակումը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության խորհուրդն ընդունել է մի բանաձև, որով դատապարտվում է Իսրայելի հատուկջոկատայինների հարձակումը թուրքական նավատորմի վրա, որին թուրքեր կոչում էին «Ազատության նավատորմ»: ՄԱԿ-ում այդ գործողություններն անվանել են «ոչ համաչափ» և «աններելի»:
Հիշեցնենք, որ Գազայի հատվածի շրջափակումը վերացնելու համար թուրքերը «հումանիտար» օգնությամբ լի նավեր էին ուղարկել, որոնք բաց ծովում անմիջապես ձերբակալվել էին իսրայելցիների կողմից: Տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով սպանվել էին Թուրքիայի 9 քաղաքացիներ: Շատ փորձագետների կարծիքով, տեղի ունեցածը լավ ծրագրավորված թուրքական սցենար էր, որի հիմնական նպատակը Էրդողանի կուսակցության հաղթանակն է առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

No comments: