Friday, October 8, 2010

2011-Ի ՀՈՒՆՎԱՐԻՑ ՄԵՍԽԵԹՑԻՆԵՐԸ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՎԵԼՈՒ ԵՆ

«ԱԶԳ» , 08-10-2010 - Թուրք-մեսխեթցիների Վրաստան վերադարձի գործընթացը մեկնարկելու է 2011թ. հունվարից: Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս մասին տեղեկացրել է Վրաստանի ռեինտեգրացիայի հարցերով փոխնախարար Ելենա Թեւդորաձեն :
Նրա խոսքերով, թուրք-մեսխեթցիների հայրենադարձության օրենքն արդեն գործում է: «Այն անձինք, ովքեր դիմել են հայրենադարձի կարգավիճակ ստանալու համար, հնարավորություն կունենան Վրաստան ժամանելու եւ բնակության վայր ընտրելու ըստ իրենց հայեցողության», ասել է փոխնախարարը: Միեւնույն ժամանակ, հայրենադարձների տեղաբաշխման ծախսերը վրաց պետության պարտավորություն չեն, ուստի հայրենադարձներն իրենք պետք է հոգան տուն ձեռք բերելու ծախսերը:
Հիշեցնենք, որ մեսխեթցիների հայրենադարձության հնարավոր վայր է նշվում նաեւ Ջավախքը, ընդ որում, ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Վրաստան վերադառնալու ցանկություն են հայտնել մի քանի տասնյակ հազար մեսխեթցի, ինչն իրականությանը չի համապատասխանում: Ամեն դեպքում, առանց մեսխեթցիների էլ լարված իրավիճակում հայտնված Ջավախքի համար թուրք «հայրենադարձների» հայտնվելը կարող է բացասական ազդեցություն ունենալ:

No comments: