Friday, October 8, 2010

Հայերի թաքցրած գանձերը փնտրող թուրքերը 43 մետր թունել են փորել

News.am. 8-10-2010- Թուրքիայի Մարաշի նահանգում, որտեղ մինչեւ 1915-ի Հայոց ցեղասպանությունը հայ բնակչությունը մեծ թիվ էր կազմում, 4 թուրք փորձել են փնտրել «հայկական գանձերը»` փորելով 43 մետր թունել:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` 3 հոգի, մտածելով, թե իրենք հայտնաբերել են Մարաշի նահանգի Քարաելբիստան ավանի գերեզմանի տակ հողով ծածկված պատմական եկեղեցու տեղը, համաձայնության են եկել գերեզմանի մոտ ապրող Դ. Ք-ի հետ եւ նրա տան միջից սկսել փորել` հասնելու համար, իբր 6 մետր խորությամբ գտնվող եկեղեցուն եւ հանել ենթադրյալ գանձերը:
Գանձ որոնող թուրքերը մեկ ամսվա ընթացքում փորել են 43 մետր թունել եւ հասել մի դռան, որի վրա խաչ է եղել, սակայն չեն բացել այն, մտածելով, թե կարող է ներսում թունավոր գազ լինի, կամ այլ ծուղակ եւ լքել են թունելը:
Այդ ընթացքում, գանձ որոնողների մոտ վիճաբանություն է սկսվել եւ տանտերը դիմել է ժանդարմերիա: Ժանդարմերիան բերման է ենթարկել 4 մարդու, ովքեր ցուցմունք են տվել եւ ստորագրությամբ ազատ արձակվել:

No comments: