News.am. 13-10-2010- Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտնել է, թե այս տարի տուրիզմից ստացվող եկամուտը կաճի 1,5-2 տոկոսով, իսկ հաջորդ տարի իրենց նշանակետն է միայն տուրիզմից ստանալ 30 միլիարդ դոլար եկամուտ։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Էրթուղրուլ Գյունայը նշել է, թե միջոցներ են ձեռնարկվում Թուրքիայում տուրիզմի սեզոնը 12 ամսվա հասցնելու համար։ «Մեր հաշվարկներով, 2011-ին Թուրքիա կայցելի 30 մլն զբոսաշրջիկ, որի ընթացքում կապահովվի 25 միլիարդ դոլարի եկամուտ, սակայն մեր նշանակետն է 30 միլիարդը»-նշել է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարը։
Թուրքիայի հյուրանոցների միության նախագահ Ահմեդ Բարութն իր հերթին հայտնել է, թե հյուրանոցների կառուցման բումը բացի Անթալիայից, Ստամբուլից, Իզմիրից եւ Մուղլայից, տարածվել է նաեւ Թուրքիայի այլ նահանգներում։ «Թուրքիայում հյուրանոցների զարգացումը արագ տեմպերով է ընթանում։ Նույնիսկ 5 աստղանի հյուրանոցների խոհարարները իրենց 5 հազար դոլար աշխատավարձով սկսել են մրցել հյուրանոցների տնօրենների հետ»,-նշել է Ահմեդ Բարութը։

No comments:
Post a Comment