Panorama.am. 13-10-2010- Համաշխարհային տնտեսական ֆորումի վերլուծաբանները հրապարակել են 134 երկրում սեռային հավասարության վարկանշային ցուցակը: Փորձագետները համեմատել են կանանց և տղամարդկանց հնարավորությունները չորս հիմնական ցուցանիշներով` մասնակցություն տնտեսական, քաղաքական կյանքում, կրթություն, առողջական վիճակ:Վարկանշային ցուցակը հրապարակվում է 2005 թվականից: Երկրորդ տարին անընդմեջ այն գլխավորում է Իսլանդիան: Նորվեգիան ու Ֆինլանդիան երկրորդ և երրորդ հորիզոնականներում են: Առաջին տասնյակում հայտնվել են Շվեդիան, Նոր Զելանդան, Իռլանդիան, Դանիան, Լեսոտոն, Ֆիլիպիններն ու Շվեյցարիան:
Ռուսաստանը իր ցուցանիշը գերազանցել է միանգամից 6 աստիճանով` զբաղեցնելով 45-րդ հորիզոնականը:
Նախկին ԽՍՀՄ երկրներից Մոլդովան գտնվում է 34-րդ հորիզոնականում, Ղազախստանը` 41-րդ, Ղրղզստանը` 51-րդ, Ուկրաինան` 63-րդ, Հայաստանը` 84-րդ, Տաջիկստանը` 89-րդ, Ադրբեջանը 100-րդ: Բալթյան երկրները` Լիտվիան, Լատվիան և Էստոնիան` համապատասխանաբար` 18-րդ, 35-րդ, 47-րդ, իսկ Վրաստանը` 88-րդ:
Ֆրանսիան կորցրել է 28 աստիճան` հայտնվելով 46-րդ հորիզոնանում, քանի որ վերջին տարիներին երկրի կառավարությունում կանանց թիվը նվազել է: ԱՄՆ-ն 19-րդ տեղում է:
Ընդհանուր առմամբ, զեկույցում արձանագրվել է սեռային հավասարության առաջընթաց: Ըստ փորձագետների, վարկանշային ցուցակում հայտնված երկրներին հաջողվել է հաղթահարել հատկապես կրթական ոլորտում առկա անհավասարությունը:

No comments:
Post a Comment