Tuesday, October 12, 2010

Իսրայելա-հունական մերձեցում ի հեճու՞կս Թուրքիայի

Panorama.am. 11-10-2010- Այսօր` հոկտեմբերի 11-ին, մեկնարկել են «Մինոաս 2010» անունը կրող հունա-իսրայելական ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունները: Ռազմական ուղղաթիռները մանևրելու են Միջերկրական ծովի օդային տարածքով: Այս մասին հաղորդում է Debka.com հրեական տեղեկատվական կայքը:
Իսրայելի և Հունաստանի միջև ռազմավարական համագործակցությունն ակտիվացել է վերջին երկու տարիների ընթացքում, երբ սկսվեց թուրք-իսրայելական հարաբերությունների սառեցումը: Արևմտյան ռազմական փորձագետներից շատերը կարծում են, որ այս զորավարժություններով Իսրայելը ցուցադրել է մեծ տարածություններ անցնելու իր ռումբերի ունակությունը, եթե վերջինս հանկարծ որոշի հարվածել Իրանի միջուկային պաշարներին:

No comments: