Thursday, October 7, 2010

Ֆրանսիան բարձր է գնահատում Հայաստանի դերը` Հարավային Կովկասում խաղաղություն պահպանելու գործում. Բեռնար Քուշներ

HayNews.am. 7-10-2010- «Ֆրանսիան բարձր է գնահատում Հայաստանի դերը Հարավային Կովկասում խաղաղություն պահպանելու գործում: Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Քուշների ուղերձի մեջ, որն այսօր ներկայացրել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Սերժ Սմեսովը: Դեսպանն այն ներկայացրել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովի ժամանակ:
«Մենք շատ ենք ցանկանում, որ Հայաստանի և Թուրքիայի միջև շարունակվի երկխոսությունը, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման հարցում գրանցվի առաջընթաց` հիմնված մադրիդյան սկզբունքների վրա»:
Ըստ Ֆրանսիայի ԱԳ նախարարի, այս խնդիրների լուծումը շատ կարևոր է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն պահպանելու տեսանկյունից, որն աշխարհաքաղաքական տեսանկյունից շատ փխրուն է:
Ի դեպ, Քուշները, ըստ newsarmenia-ի, Հայաստանի և Ֆրանսիայի փոխհարաբերություններն ավանդաբար շատ ջերմ է անվանել, որում մեծ դերակատարություն ունի Ֆրանսիայի հայկական համայնքը:

No comments: