Monday, October 11, 2010

Արթուր Աբրահամը` Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ

Tert.am. 11-10-2010- Արթուր Աբրահամն ավարտեց իր հերթական հաջող տարին ևս մեկ հաղթանակով: Գերմանիայում նա հռչակվել է տարվա բռնցքամարտիկ:
Նման մրցանակ նա չորրորդ անգամ է ստանում BoxSport ամսագրից:
Ընդ որում, ամսագրի ընթերցողները նախապատվությունը տվել են Աբրահամին՝ անտեսելով Վիտալի և Վլադիմիր Կլիչկոներին:
Այն, որ նրանք գերմանացի չեն, բռնցաքամարտի գերմանացի սիրահարներին չի հուզում:
Նշենք, որ Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները յոթերորդ տարին անընդմեջ ճանաչվում է լավագույնը Գերմանիայում:
Հիշեցնենք, որ Արթուրը Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) վաղուց բնակվում է Գերմանիայում և Գերմանիայի դրոշի ներքո է հանդես գալիս։

No comments: