Sunday, October 31, 2010

Աբիև. «Եթե բանակցությունները արդյունք չտան, մենք կօգտագործենք բանակի ուժը»

Diplomat.am. 30-10-2010- Պաշտոնական այցով Չինաստանում գտնվող Ադրբեջանի Պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը, Չինաստանի Պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարել ԼՂ հիմնախնդրին:
Աբիևը հայտարարել է , որ «Ադրբեջանը օկուպացիայի է ենթարկվել, բայց իրենք այդ տարածքները անպայման հետ են վերադարձնելու:
«Եթե խաղաղ բանակցությունները արդյունքի չհանգեցնեն,ապա Ադրբեջանը կօգտագործի բոլոր հնարավոր միջոցները իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար, այդ թվում նաև բանակի ուժը: Դրա համար էլ ռազմական ուժերում լուրջ նախապատրաստական աշխատանքներ են կատարվում»,-հայտարարել է Աբիևը:

No comments: