Panorama.am. 25-10-2010- Իրանն Ադրբեջանի հետ ունեցած սահմանային ուղեկալների վերազինմանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում:
Այդ մասին իրանական «ասրիրան.քոմ» կայքի փոխանցմամբ`սահմանային Փարս Աբադ և Գարմի սահմանային գունդ կատարած այցելության ժամանակ հայտարարել է Իրանի ոստիկանության սահմանապահ ծառայության հրամանատարի տեղակալ, գեներալ Յաղուբ Ռեզա Զադեն:
Իրանցի գեներալը տեղեկացրել է, որ մինչև տարվա վերջ Իրանի հյուսիսային Արդեբիլ նահանգի և Ադրբեջանի Հանրապետության միջև գոյություն ունեցող սահմանի արգելափակման գործողություններն ամբողջությամբ ավարտված կլինեն:
Նկատենք, Իրանի ներքին գործերի նախարար Մոսթաֆա Նաջջարը հոկտեմբերի 17-ին Մահմուդ Ահմադինեժադի` Արդեբիլ նահանգ կատարած հերթական նահանգային այցի շրջանակներում այցելել էր Իրանի և Ադրբեջանի սահմանային Արդեբիլ նահանգի 65 կմ-ոց հատված:
Հիշեցնենք, որ իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության փոխանցմամբ` վերջերս Իրանի ոստիկանական ուժերի հրամանատար, գեներալ Ահմադի Մողադամը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ ունեցած սահմանային հարցերում Իրանին անհանգստացնող խնդիրն այն է, որ Ադրբեջանի Հանրապետությունը կարող է վերածվել Աֆղանստանից ապօրինի թմրամիջոցների տարանցման ճանապարհի:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment