HayNews.am. 25-10-2010- ՀՀ Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները հիմնականում վերաբերում են ընտրական հանձնաժողովների ձևավորմանը: ԱԺ ընդդիմադիր գործիչները գտնում են, որ ընտրությունների կազմակերպման ու անցկացման ողջ պատասխանատվությունը պետք է կրի պետությունը: Այնինչ իշխող կոալիցիայի անդամների կարծիքով` այդ պատասխանատվությունը պետք է կրեն կուսակցությունները:Այս թեմայի շուրջ կինոռեժիսոր, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը HayNews.am-ի հետ զրույցում նշեց.
«Իմ խորին համոզմամբ, վերջին տասնամյակում ընտրությունները վեր են ածվել կազինոյի. երբ մարդիկ մոտենում են քվեատուփին, կարծես մոտենում են «ռուլետկային», իսկ այստեղ, բ’ոլորս էլ գիտենք, հաղթել հնարավոր չէ, այսինքն հարթելու հավանականությունը չնչին է:
Ռեժիսորի խոսքերով` ընտրությունների միջոցով ինչ-որ բան փոխել հնարավոր կլինի միայն այն ժամանակ, «երբ դուրս գանք այս արատավոր շրջանից, երբ գործում է ստալինյան ժամանակներից եկած սկզբունքը` կընտրվի, ոչ թե նա ում ընտրել են, այլ նա ում որոշել են»: Խզմալյանը հավելեց. «Եթե դուրս չգանք այս արատավոր շրջանից, ոչինչ չի փոխվի: Այս ամենը նման է փլված շենքում արված «եվրոռեմոնտի: Ընտրական օրենսգրքում փոփոխությունները «թոզփչոցի» են»:
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների պահանջին, ապա Խզմալյանը կարծում է, որ «նման պահանջով հանդես եկողները կամ չեն գիտակցում, որ դրանք ոչինչ չեն տալու, կամ գիտակցաբար խաբում են ժողովրդին»:
Խզմալյանը նշեց. «Լևոն Տեր-Պետրոսյանն իր վերջին ճառում նշում էր, որ այս երկրում ընտրությունների միջոցով հնարավոր չէ հասնել իշխանափոխության: Այսինքն` իրենք էլ սկսել են ընդունել այն, ինչ սկզբում մենք էինք ասում»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment