Monday, October 25, 2010

Թուրք մաքսանենգների հնարամիտ, սակայն անարդյունավետ և հակահիգիենիկ մեթոդները

HayNews.am.25-10-2010- Թուրքիայում մսամթերքի բարձր գնի հետ ծաղկում է ապրում նաև մաքսանենգությունը, որն արտահայտվում է երևակայության տարբեր դրսևորումներով, որոնք, սակայն, հեռու են հիգիենիկ լինելուց:
Hurriyet-ի փոխանցմամբ՝ թուրք-վրացական սահմանի վրա հայտնաբերվել է մաքսանենգության ոչ մեծ, բայց հետաքրքիր դեպք:
Երկու թուրք մաքսանենգները փորձել են Վրաստանից իրենց երկիր «ներկրել» թարմ միս՝ այն փաթաթելով իրենց ոտքերին և ծածկելով հագուստով: Սակայն վերջիններիս մտահղացումը դրական արդյունք չի ունեցել նրանց համար. սահմանապահները ձերբակալել են նրանց և հանձնել ոստիկաններին:

No comments: