Friday, October 8, 2010

«Հայկական ժամանակ». Սաշիկ Սարգսյանը նոր բիզնես է սկսել

News.am. 8-10-2010- Թերթի տեղեկություններով, ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանը Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանի Արտաբույնք համայնքի հարեւանությամբ կառուցում է հիդրոէլեկտրակայան, որը շուտով շահագործման կհանձնվի:
Ըստ տեղացիների, հիդրոէլեկտրակայանի շինարարության ընթացքում հարեւանությամբ բնակվող գյուղացիներից մի քանիսը համաձայնել են Սաշիկ Սարգսյանին վաճառել տարիներ առաջ գոմ կառուցելու նպատակով գնած, բայց այդպես էլ չօգտագործած տուֆ քարերը: Սակայն, չնայած շինարարությունն արդեն ավարտին է մոտենում, եւ հիդրոէլեկտրակայանը շուտով կշահագործվի, բայց գյուղացիներն այդպես էլ իրենց գումարը չեն ստացել:
Ավելին, տեղացիների շրջանում լուրեր են շրջանառվում նաեւ, որ հիդրոէլեկտրակայանի շինարարությունից մոտակայքի բենզալցակայնները եւս տուժել են, քանի որ շինարարության ընթացքում «նիսիայով» տված դիզվառելիքի դիմաց կուտակված պարտքերը եւս վճարված չեն:

No comments: