Friday, October 8, 2010

ՆԱՄԱԿ ՀԱՅ ԳԵՐՈՒ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ

Ժառանգություն խորհրդարանական խմբակցությունը ԱԺ խմբակցություններին առաջարկել է նամակ հղել Եվրակառույցներին, կապված Ադրբեջանում գերի ընկած հայազգի Մանվել Սարիբեկյանի սպանության հետ: Նամակով պահանջվում է անցկացնել Սարիբեկյանի սպանության հետաքննություն, որին անպայման մասնակցեն նաեւ հայաստանցի իրավապահներ: Ժառանգություն խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն ասել է, որ նամակը դրական է ընդունվել բոլոր խմբակցությունների կողմից:
«Պահանջը հետեւյալն է, որ հետաքննությունը, որը պետք է իրականացվի, դա պետք է իրականացվի անպայման Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների ընդգրկումով: Անպայման ներկայացված լինի եւ Հայաստանի կողմը, որովհետեւ հակառակ պարագայում մենք կունենանք, այլ, կներեք, մանկապարտեզի համար բացատրությունները, որոնք որ հովիվին դարձրին դիվերսանտ», ասում է Լարիսա Ալավերդյանը:
Նա նշել է, որ նամակը հասցեագրված է ՄԱԿ գլխավոր քարտուղարին, Եվրախորհրդարանի նախագահին, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահին եւ ԵԱՀԿ որհրդարանական Վեհաժողովի նախագահին:

No comments: