Wednesday, October 13, 2010

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎԵԼ ՍԱՀՄԱՆԻ ՎՐԱ

«Լրագիր» 12-10-2010- “Հզոր Թուրքիա” կուսակցության առաջնորդ Թունա Բեկլեվիչը հաստատել է, որ անարգել անցել է հայ-թուրքական սահմանը: “Հայաստանի սահմանի անվտանգության պատասխանատու ռուսաստանցի գնդապետ Անդրեյ Գուզեեվը հավաստիացնում է, որ մենք չենք անցել սահմանը: Իհարկե, մենք անցել ենք այն, եւ կան հաստատող լուսանկարներ”, հայտարարել է Բեկլեւիչը: Հոկտեմբերի 10-ի երեկոյան բոլոր թուրքական լրատվամիջոցները հաղորդեցին, որ “Հզոր Թուրքիայի” առաջնորդ Թունա Բեկլեվիչը իր կուսակիցների հետ անցել է հայ-թուրքական սահմանն ի նշան սահմանի փակ լինելու դեմ բողոքի:
Ինչ է ի վերջո իրականում տեղի ունեցել սահմանին: Եվ արդյոք թուրքական կուսակցության ներկայացուցիչների արաքը հանդիսանում է իրենց երկրի նոր կրեատիվ քաղաքականության մաս:
Բավական է կարդալ նորությունները վերջին երկու օրերին, որպեսզի հավաստիանանք Թուրքիայի քաղաքականության կրեատիվության հարցում:
Այցով Թուրքիայում գտնվող Չինաստանի վարչապետ Վենյա Ցզյաբաոին հավաքված ամբոխը սկսել է կոշիկներ նետել եւ վանկարկել “Մարդասպան Չինաստան, հեռացիր Արեւելյան Թյուրքիստանից”:
Անկարան վետո է դրել ՆԱՏՕ-Եվրամիություն համատեղ վեհաժողովի անցկացման վրա: Թուրքիան արդեն որոշակի ժամանակ է չի հանում այդ վետոն Կիպրոսի հարցում Եվրամիության դիրքորոծման պատճառով: Ընդ որում, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսսենի հետ հանդիպման ընթացքում խոստացել է ընդլայնել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի աջակցությունը եւ “օգնել աֆղանական ժողովրդին”:
Իսկ Վաշինգտոնում ԱՄՀ ղեկավար մարմնի տարեկան համաժողովի նախաշեմին, զարգացող տնտեսությամբ երկրները, այդ թվում եւ Թուրքիան, պահանջել են իրենց տեղը ԱՄՀ տնօրենների Խորհրդում:
Ահա դա նախաձեռնողական արտաքին քաղաքականություն է: Նոր, հավակնոտ, հանդուգն: Դրան պատասխանելու համար պետք է արագ ռեակցիա, էլ չասած այն մասին, որ կանխատեսվեն Թուրքիայի “կրեատիվ” հնարքները:

No comments: