Wednesday, October 13, 2010

Հայաստան-Անդորա` 4:0. պատմական հաղթանակ

Tert.am. 12-10-2010- «Եվրո-2012»-ի ընտրական փուլում այսօր Երևանի «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի և Անդորայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը: Մեր ազգային հավաքականը ջանխջախեց հակառակորդին` 4:0 հաշվով տանելով փայլուն հաղթական: Այսպիսով Հայաստանը վաստակեց 7 միավոր և հավակնում է դառնալ խմբի առաջատար:
Հայաստանի հավաքականն արդեն առաջին խաղակեսում վճռեց խաղի ելքը` 3 գնդակ ուղարկելով Անդորայի դարպասը:
Գոլերի հեղինակ դարձան Գևորգ Ղազարյանը (4), Հենրիխ Մխիթարյանը (16), Յուրա Մովսիսյանը (32) և Մարկոսը (52):
Նշենք, որ առաջին անգամ է Հայաստանի հավաքականը մեկ խաղում 3-ից ավելի գոլ խփում:

Թիմերը հանդես եկան հետևյալ կազմերով.
Հայաստան. 1. Ռոման Բերեզովսկի, 5. Ռոբերտ Արզումանյան, 15. Հրայր Մկոյան, 4. Սարգիս Հովսեփյան (ա), 17. Արտակ Եդիգարյան, 13. Էդգար Մանուչարյան, 8. Մարկոս Պիզելի (3. Արթուր Յուսպաշյան, 82), 7. Արթուր Եդիգարյան, 10. Գևորգ Ղազարյան (11. Էդգար Մալաքյան, 66), 18. Հենրիխ Մխիթարյան, 14. Յուրա Մովսիսյան (9. Հովհաննես Գոհարյան, 54):
Պահեստայիններ. 12. Գևորգ Կասպարով, 2. Հովհաննես Համբարձումյան, 16. Լևոն Պաչաջյան, 6. Արարատ Առաքելյան:
Գլխավոր մարզիչ` Վարդան Մինասյան

Անդորա. 1. Խոսեպ Գոմես, 3. Մարկ Բեռնաուս, 5. Ֆեռնանդո Խոսե Սիլվա, 6. Իլդեֆոնս Լիմ (ա), 7. Կրիտիան Մարտինես, 8. Մարկո Վիեյրա, 9. Սեբաստիան Գոմես, 11. Սերխի Մորենո, 17. Մարկ Վալես, 18. Խոսեպ Մանուել Ալայա, 19. Խորդի Էսկուրա:
Պահեստայիններ. 13. Ֆերան Պոլ, 2. Խորդի Ռուբիո, 4. Օսկար Սոնեյե, 10. Մանել Խիմենես, 14. Դանիել Մեյիաս, 16. Իվան Լորենցո, 20. Խավիեր Անդորրա:
Գլխավոր մարզիչ` Կոլդո Ալվարես
Մրցավար` Տոմաս Միկուլսկի (Լեհաստան
)

No comments: