Monday, October 11, 2010

Մերկելը անձամբ է շնորհավորել Թուրքիայի դարպասին գոլ խփած թուրք ֆուտբոլիստին

News.am. 11-10-2010-Բեռլինում կայացած Եվրո-2012-ի նախընտրական փուլի Գերմանիա-Թուրքիա խաղը շարունակում է մնալ թե եվրոպական, թե թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում:
Թուրք ֆուտբոլասերների բողոք-սուլոցների տակ Գերմանիայի հավաքականի թուրք ֆուտբոլիստին հաջողվում է մեկ գնդակ ուղարկել Թուրքիայի դարպասը, որի շնորհիվ նա Գերմանիայում դարձել էր օրվա հերոսը եւ արժանացել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հատուկ շնորհավորանքին:
Թուրքիայի հավաքականին 3:0 հաշվով ջախջախելուց հետո, Գերմանիայի հավաքականի թուրք ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը հյուրընկալել է ZDF հեռուստաընկերության մի հաղորդման, որի ընթացքում հայտնել է, թե ինքը շատ երջանիկ է, որ հաղթել են Թուրքիայի հավաքականին:
Այն հարցին, թե ի՞նչ էր զգում, երբ թուրք մարզասերներն իր խաղի ժամանակ որպես բողոք սուլում էին, Օզիլը պատասխանել է, թե ինքն աշխատել է ուշադրություն չդարձնել այդ ամենին եւ միայն գեղեցիկ խաղ ցուցադրել:

No comments: