Monday, November 1, 2010

Ռասիմ Մուսաբեկով. «ԱՄՆ-ի և Ռուսաստանի կորդինացված ճնշում են Հայաստանին»

Diplomat.am. 1-11-2010- Քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը մեկնաբանելով ԼՂ խմդրի կարգավորման համատեքստում վերջին զարգացումը, կարծիք է հայտնել , ըատ որի ԱՄՆ-ը և Ռուսաստանը կորդինացված ճնշում են գործադրում Հայաստանի վրա։
«Պատահական չէ, որ ԱՄՆ-ում այս օրերին մեկը մյուսի ետևից բացահայտվում են Հայաստանի նախագահին վարկաբեկող փաստեր, իսկ ՆԱՏՕ-ն առաջին անգամ որոշել է սկսել ղարաբաղյան խնդրի քննարկումը և այս բոլորը տեղի է ունենում այն լույսի ներքո, երբ Ռուսաստանը նույնպես ակտիվացել է այդ հարցում։ Այսինքն կարելի է ենթադրել, որ միջնորդները իրար հետ պայմանավորվել են, որպեսզի տվյալ ժամանակաշրջանում՝ այս խնդրի կապակցությամբ գոնե որվևէ պայմանավորվածության հասնեն »,- ասել է քաղաքագետը։

No comments: