Tert.am. 1-11-2010- Պաշտոնական Անկարան ողջունում է հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի Աստրախան քաղաքում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունը: Այս մասին նշվում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարությունում։
«Մենք ողջունում ենք Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ Աստրախանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ հոկտեմբերի 27-ին կայացած եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունը, որը կրում է հումանիտար բնույթ: Թուրքիան հուսով է, որ Աստրախանի հանդիպումը դրական ազդեցություն կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի վրա: Թուրքիան հետագայում նունպես աջակցելու է բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են լինելու կողմերի միջև հաշտեցմանը»,- նշվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն ռազմագերիների փոխանակման և զոհվածների մարմինների վերադարձի շուրջ։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment