Monday, November 8, 2010

ՀՀԿ ներկայացուցիչ. Սերժ Սարգսյանը պետք է միջամտի նաեւ Թուրքիայի գործընթացների եւ այնտեղ սկզբունքայնություն մտցնի

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը անսկզբունքային են: Այս մասին նոյեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրեսի անդամ, ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Կարապետյանը:
«Սերժ Սարգսյանն ասաց, որ Թուրքիա կգնա միայն բաց սահմանով կամ սահմանի բացման նախաշեմին, սակայն գնաց փակ սահմանով` աշխարհին ցույց տալով իր անսկզբունքայնությունը: Նույնը նաեւ ԼՂՀ հակամարտության կարգավորման դեպքում է, երբ իր նախընտրական ծրագրում նշված էր, որ Հայաստանը ԼՂՀ հետ պետք է ապահովի ընդհանուր սահման, սակայն AL Vatan պարբերականի տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը նշել է միջանցքի մասին»,-ասաց Վլադիմիր Կարապետյանը, հավելելով, որ զավեշտալի է, որ ՀՀԿ-ն, որը մոլորեցնում է ժողովրդին եւ իր խոսքի տերը չի լինում, հայտարարում է, թե խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ը միայն 10-15 տոկոս ձայն կհավաքի:
Ասվածին հակադարձեց հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը, նշելով. «Մեր նախագահը որեւէ մեղավորություն չունի, որ իր երկու հարեւանների նախագահները սկզբունքային քաղաքական գործիչներ չէին եւ իրենց խոսքի տերը չեղան: Եթե Թուրքիայի իշխանություններն իրենց խոսքի տերը չեն եւ եթե այդ գերհզոր պետությունները կանգնել են այդ գործընթացի թիկունքին` հավատալով Թուրքիային խոսքին, ապա Սերժ Սարգսյանը պետք է միջամտի նաեւ Թուրքիայի գործընթացներին եւ այնտեղ սկզբունքայնություն մտցնի»:

1 comment:

Emma said...

ՀԱԿ-ը ամեն հարցում փորձում է հնարավորին չափ Թուրքիային անմեղ,պասսիվ ,խեղճ ու կրակ ձևացնել և հայ ժողովրդի ուղեղում զոռով տեղադրել,որ այնուամենայնիվ մերոնք են մեղավոր,ոչ թե թուրքերը: